Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սեռական կյանք

Բժիշկ Վրեժ Շահրամանյանի հետ. սեռական անկարողություն (իմպոտենցիա). հոգեբանական պատճառները (տեսագրություն)

Բժիշկ Վրեժ Շահրամանյանի հետ. սեռական անկարողություն (իմպոտենցիա). հոգեբանական պատճառները (տեսագրություն)

Յուրաքանչյուր տղամարդու սեռական կյանքում սրբության սրբոցը նրա սեռական պոտենցիան է:

Տղամարդու պոտենցիայի (էրեկցիայի) հետ կապված դժվարությունները բոլոր տարիքային խմբերում հաճախ հանդիպող գանգատներից են: Սեռական ոչ մի խանգարում տղամարդուն այնքան մեծ անհանգստություն և հուսահատություն չի պատճառում, որքան էրեկցիայի հետ կապված խնդիրները: Եթե տղամարդը չի կարողանում հասնել էրեկցիայի կամ պահպանել այն, նրան պաշարում են ամոթի և վախի զգացումները, և նա կարող է դադարել իրեն լիարժեք տղամարդ զգալուց: Տղամարդու թերարժեքության այդ զգացումի զարգացմանը մեծապես նպաստում է էրեկցիայի խանգարմանն ի սկզբանե տրված «իմպոտենցիա» ավանդական անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «ուժի, հզորության և կարողության կորուստ», քանի որ մեր հասարակության մեջ վերոնշյալ հատկանիշներին հաճախ տրվում է առնականությունը բնորոշող էական և պարտադիր բնութագրիչ դեր: Տղամարդու Ես-ը վիրավորող «իմպոտենցիա» բառը պետք է փոխարինել «էրեկցիայի դիսֆունկցիա» (ԷԴ) անվանմամբ, ինչպես և այսօր կոչում են այս խանգարումն ամբողջ աշխարհում, թեև մինչս օրս «իմպոտենցիա»-ն մնում է շրջանառության մեջ:


Ըստ վիճակագրության` աշխարհում 152 մլն տղամարդ տառապում է էրեկցիայի դիսֆունկցիայից: Յուրաքանչյուր տղամարդու համար սրբության սրբոցը սեքսուալ կյանքում նրա էրեկցիան է:


Տղամարդու սեռական պոտենցիան (էրեկցիան) բնորոշվում է առնանդամի չափերի մեծացումով և պնդության  ձեռքբերումով:


Պոտենցիայի խանգարումը սեռական գրգռման պարբերաբար  կրկնվող կամ մշտական արգելակումն է սեռական գործողության ընթացքում, որը  դրսևորվում է էրեկցիայի առաջացման կամ միչև սեռական հարաբերության ավարտը  պահպանման մասնակի կամ լրիվ անկարողությամբ: Տարբերում են պոտենցիայի խանգարման օրգանական և հոգեբանական ձևեր: Դրանց արտաքին  դրսևորումները սովորաբար նույնն են: Հաճախ շատ ուշադիր և մանրակրկիտ զրույց  է պահանջվում՝ ի հայտ բերելու այն տարբերակիչ տվյալները, որոնք կարևոր  կլինիկական նշանակություն ունեն պոտենցիայի խանգարման ձևի ախտորոշման համար: Կարևոր է  պարզաբանել յուրաքանչյուր մանրամասնություն, որը նպաստել է պոտենցիայի խանգարմանը:


Շատ հաճախ տղամարդկանց մոտ էրեկցիայի հասնելը և պահպանելը կապված է հոգեբանական գործոնների հետ: Դրանց մեջ են մտնում. դեպրեսիվ վիճակը, նևրոզը, սթրեսը, կուտակված ֆիզիկական հոգնածությունը, վատ ինքնազգացողությունը,  ընտանեկան աններդաշանակությունը և այլն: 


Երբեմն տղամարդիկ այնքան են ֆիքսվում իրենց սեռական  օրգանի ձգվածության աստիճանի վրա, որ մեկ անհաջող փորձից հետո սեռական  հարաբերությունը ընդունում են իբրև սպառնալից մի փորձություն և սկսում են  այն վերահսկել ամբողջ ակտի ընթացքում: Պոտենցիան կորցնելու վտանգը սեռական  վախի պատճառ է, որը հաճույքի անմիջական զգացողությունից ուշադրությունը շեղում է դեպի առնանդամի պրկվածության աստիճանին հետևելը:  Այս դեպքում բուժման հիմնական նպատակը կատարման  տագնապի վերացումն  է:


Տղամարդու մոտ էրեկցիայի բացակայության պատճառ են մի շարք հանգամանքներ: Օրինակ՝ ինչ-որ մեկի ներս մտնելու հավանականությունը, անհարմար դիրքը, տհաճ հոտերը, ձայները և զուգընկերուհու արտաքին տեսքը:


Սեռական անկարողության հոգեբանական պատճառ են նաև վեճերն ու գժտությունները, որոնք անցյալում տեղի են ունեցել զույգերի միջև, նրանց սեռական նախասիրությունների անհամապատասխանությունը:


Անհաջողության պատճառ կարող է լինել այն, որ տղամարդուն անհրաժեշտ է օգտագործել պահպանակ, ինչը շատերի համար անցանկալի է: Այդ դեպքում խնդիրը լուծելուն օգնության են գալիս այլ հակաբեղմնավորիչները:


Երբեմն հանդիպում է սեռական անկարողության, այսպես կոչված, ընտրողական  տեսակը, որի դեպքում տղամարդու մոտ բարդություններ են առաջանում միայն մի կնոջ նկատմամբ, այն դեպքում, երբ ուրիշ զուգընկերուհիների հետ սեռական ակտը բարեհաջող է ընթանում: Գոյություն ունի նաև հակառակ իրավիճակը, երբ տղամարդը իրեն շատ լավ է զգում իր մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ հետ, իսկ այլ կանանց հետ նրա մոտ ոչինչ չի ստացվում:


Սեռական անհաջողության պատճառ կարող է դառնալ ուժեղ սեռական ցանկությունը, ինչը հանգեցնում է նրան, որ օրգանիզմը չի դիմանում այդ լարվածությանը, էրեկցիան թուլանում է կամ՝ ընդհանրապես անհետանում:


Սեռական անկարողության հոգեբանական  նախանշաններից են.

 

  • պոտենցիայի խանգարման հանկարծակի սկիզբը,
  • առավոտյան և գիշերային էրեկցիաների պահպանումը,
  • պոտենցիայի խանգարումը միայն որոշակի իրավիճակներում:


Սեռական անկարողության զարգացման ռիսկերը նվազագույնի հասցնելու համար տղամարդուն անհրաժեշտ է ապրել առողջ ապրելակերպով, այսինքն՝ ճիշտ սնվել, զբաղվել սպորտով, թողնել ծխելը և հրաժարվել ալկոհոլից, այսինքն՝ այսօրվանից մտածել վաղվա մասին:
Շարունակելի...

 

 

Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ,

ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի  ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ,ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչո՞ւ է վնասակար սեռական կյանքի համեմատությունը ուրիշների հետ. urolog.am
Ինչո՞ւ է վնասակար սեռական կյանքի համեմատությունը ուրիշների հետ. urolog.am

Սեփական սեռական կյանքի համեմատությունն՝ ուրիշների հետ, կոչվում է սեռական համեմատական կողմնակալություն։ Այս կողմնակալությունը շատ դեպքերում համեմատող...

Ինտիմ հարաբերությունների պլանավորում. urolog.am
Ինտիմ հարաբերությունների պլանավորում. urolog.am

Ինտիմ հարաբերությունների պլանավորումը միջոց է, որն օգտագործվում է զույգերի կողմից՝ պահպանելու սեռական մտերմությունն բավարարվածությունը: Սեռական հարաբերության օրերի ու ժամերի պլանավորումը...

Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am
Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am

- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:

Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...

Սեքսոլոգիա
Հաշմանդամություն և սեքս. urolog.am
Հաշմանդամություն և սեքս. urolog.am

Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...

Սեքսոլոգիա
Ներթափանցման ցավ. urolog.am
Ներթափանցման ցավ. urolog.am

Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...

Սեքսոլոգիա
Սեռական զզվանք. urolog.am
Սեռական զզվանք. urolog.am

Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...

Սեքսոլոգիա
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am

Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...

Սեքսոլոգիա
Գենոֆոբիա. urolog.am
Գենոֆոբիա. urolog.am

Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։

Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...

Սեքսոլոգիա
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am

Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am

Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...

Սեքսոլոգիա
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am

«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...

Սեքսոլոգիա
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am

Սեռական հարաբերության և սրտի առողջության վերաբերյալ հաճախ տրվող հարցերից են...

Սեքսոլոգիա
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am

Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով  զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...

Սեքսոլոգիա
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am

Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...

Ուռուցքաբանություն Սեքսոլոգիա
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am

Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...

Սեքսոլոգիա ԿԻՆ: Ինտիմ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ